«Մախո բիչ». ծովափ` էքստրիմի սիրահարների համար
Սան Մարտեն կղզու վրա գտնվող Մախո Բիչ ծովափը հայտնի է այն բանով, որ մարդկանցից շատերն այստեղ գալիս են ոչ միայն լողալու, այլև` ինքնաթիռների վ այրէջքը տեսնելու համար: ՎԵրջին հանգամանքը, սակայն, անհարմարություններ է ստեղծում արևային լոգանքներ ընդունելիս և լողալիս:
Չնայած թռիչքի և վայրէջքի դժվարին պայմաններին`այս վայրում դեռևս ոչ մի վթար չի արձանագրվել:
Լայմ Ռեջիս` Յուրայի դարաշրջանի ծովափ
Յուրայի դարաշրջանի այս ծովափը գտնվում է Անգլիայի Արևմտյան Դորսեթ կոմսությունում` Լայմ Ռեջիս բնակավայրից ոչ հեռու:
Մասնագետների գնահատմամբ` քարացածությունների տարիքը ավելի քան 185 000 000 մնլ տարի է:
Ապակե ծովափ, Ֆորտ Բրեգ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Սովորաբար մարդը, նետելով աղբը շրջակա միջավայր, բացասականորեն է ազդում բնության վրա: Սակայն հազվադեպ լինում են բացառություններ, և աղբը գեղեցկություն է ստեղծում:
Մի հետաքրքիր վայր կա`Glass Beach Ապակե ծովափ,Ֆորթ Բրեգ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Այս վայրը զարմանալի է իր անսովոր ծովափով:
Պարզվում է ` աղբը նույնպես ժամանակի ընթացքում կարող է գեղեցիկ դառնալ:
Հայամս բիչ` ճերմակ ավազներ
Ավստրալիայի Ջարվիս ծովածոցում գտնվող այս ծովափը ներառված է գինեսի ռեկորդների գրքում որպես ամենասպիտակ ավազն ունեցող ծովափ: