Հասարակություն 

Աշխարհի ամենահարուստ մարդը 25 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվում է կնոջից

Amazon ընկերության հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդ Ջեֆ Բեզոսը հայտարարել է կնոջ՝ Մաքքենզիի հետ ամուսնալուծության մասին՝ 25 տարվա համատեղ կյանքից հետո:

Ամուսնական զույգը նշել է, որ երջանիկ են իրար գտնելու համար, ուրախ են իրար հետ ապրած ամեն վայրկյանի համար, իսկ հիմա պատրաստվում են կյանքը շարունակել որպես ընկերներ:

Զույգը 4 երեխա ունի: Երեխաներից մեկը որդեգրված է:

Հավելենք, որ Forbes-ի վարկածով Բեզոսի կարողությունը հասնում է 139,6 միլիարդ դոլարի:

Նույն շարքից