Եվրոպայում շրջագայության ընթացքում լուսանկարիչ Անդրե Վինսենթ Գոնսալվեսը ամեն քայլափոխին հիասքանչ և առանձնահատուկ պատուհաններ էր նկատում և լուսանկարում, որոնց զարդարանքը և ոճը տարբեր էր շրջանից շրջան:
Այսպես էլ հենց առաջանում է «Աշխարհի պատուհանները» (Windows of the World) նախագիծը, որի համար Գոնսալվեսը հազարավոր նկարներ է արել: Սրանք ոչ միայն ճարտարապետության հուշարձաններ են և նմուշներ, այլ ամեն մի պատուհան նկարագրում է սովորական եվրոպացու կյանքը:
«Ինձ միշտ հետաքրքրել են պատուհանները, որ երկրում էլ որ հանդիպած լինեմ,-գրում է լուսանկարիչը,- ինչպես ամեն մի տուն այնպես էլ պատուհանները տարբեր քաղաքներում տարբեր են լինում»:
Վենետիկ, Իտալիա
Բուրանո Իտալիա
Տրենտո, Իտալիա
Ալպեր
Ալպեր
Էվորա, Պորտուգալիա









