Հասարակություն 

Աշխարհում հայերի թիվն անցնում է 10 միլիոնից. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Համաձայն Time to Analyze անկախ վերլուծական կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքների, աշխարհում հայերի թիվն անցնում է 10 միլիոնից:

 Հաշվարկներն իրականացվել են աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական կառույցների, ինչպես նաև միգրացիոն ծառայությունների տրամադրած տվյալների հիման վրա:

 Ըստ այդմ՝ պարզվել է, որ ընդհանուր առմամբ աշխարհում ապրում է 10.297.770 հայ, որից 8.140.500-ը ապրում են Հայաստանի և Արցախի սահմաններից դուրս:

 Ամենախոշոր հայկական համայնքները գտնվում են ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իրանում, Սիրիայում Լիբանանում և Արգենտինայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից