Հասարակություն 

Աշխարհում յուրաքանչյուր 9 հոգուց 1-ը տառապում է սովից. ՄԱԿ

Նախորդ տասնամյակում ամբողջ աշխարհում քաղցած մարդկանց թիվը նվազել է ավելի քան 100 միլիոնով, սակայն 805 միլիոն մարդ՝ յուրաքանչյուր 9 հոգուց 1-ը, դեռ բավարար սնունդ չունի, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում, գրում է Reuters-ը:

 

Իրականացվել է «Պարենային անապահովության վիճակն աշխարհում» անվանումով ուսումնասիրություն, որտեղ նշվում է, որ վերջերս մի քանի երկրներ հետընթաց են գրանցել, ինչպես, օրինակ, Հաիթին. 2012-2014-ն ընկած ժամանակահատվածում այստեղ քաղցած բնակչության թվաքանակը հասել է 5,3 միլիոնի, ընդ որում՝ 1990-1992-ին Հաիթիում այդ թիվն ընդամենը 4,4 միլիոն էր:

 

Ուսումնասիրությունը կոչ է անում ավելի ուշադիր լինել քաղցի խնդրին, մասնավորապես՝ աֆրիկյան երկրներում, Հարավային և Արևմտյան Ասիայում: Ուսումնասիրությունում նշվում է, որ հնարավոր է մինչև 2015-ի ավարտը քաղցած բնակչության տոկոսը հասցնել մինչև 11,7-ի՝ ներկայիս 13,5%-ի փոխարեն:

Նույն շարքից