Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ կրկին կդառնա ներկայիս խոսնակ Աշոտ Ղուլյանը, ուրբաթ գրում է «Հրապարակ» թերթը` հղում անելով սեփական աղբյուրներին։
Փաստորեն, ինչպես նշում է պարբերականը, ԱԺ խոսնակի պաշտոնը բաժին է հասնելու որ թե ընտրություններին ամենաշատ ձայներ հավաքած «Ազատ հայրենիքին» (15 մանդատ) կամ էլ երկրորդ ուժին` Դաշնակցությանը (7 մանդատ), այլ ԱԺ գործող նախագահի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությանը (6 մանդատ 33–ից)։
Թերթի տեղեկացմամբ` Արցախի դաշնակցականները համաձայնել են ստանձնել խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնը, թեև նախկինում հայտարարել էին, թե «քաղաքական ողջ պատասխանատվությունը պետք է ստանձնի հաղթած ուժը»։
Հոդվածում նշվում է, որ Դաշնակցության համամասնական ցուցակի առաջին համարն ընտրություններում փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն էր։