Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի համաձայն ապրիլի 21-ին` ժամը 14:00-16:00-ը, քաղաքացիների` քաղաքաշինության ոլորտին առնչվող հարցերին կպատասխանեն Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանը, իսկ 16:00-18:00-ը` քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը: Ըստ ոլորտների` քաղաքացիների ընդունելությունները Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի են ունենում յուրաքանչյուր աշխատանքային օր:
Ապրիլի 21-ին քաղաքացիների հարցերին կպատասխանեն քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի մասնագետները