Հասարակություն 

Ապրիլի 23-ի աշխատանքային օրը ապրիլի 18 տեղափոխելու հարցն ընդգրկվել է կառավարության օրակարգում

Հայաստանի կառավարությունը 2015 թվականի ապրիլի 23-ի աշխատանքային հինգշաբթի օրը կտեղափոխի 2015 թվականի ապրիլի 18-ը` շաբաթ օր:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշման նախագիծը կքննարկվի ՀՀ կառավարության ապրիլի 11-ի արտահերթ նիստում:

 

Նախագծի հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա  կապակցությամբ:



ՀՀ կառավարության ապրիլի 11-ի արտահերթ նիստի օրակարգում այլ հարցեր ընդգրկված չեն:

Նույն շարքից