Հասարակություն 

Թուրքիայի վարչապետը ցավակցություն է հայտնել հայերին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ասել է, որ Թուրքիան կիսում է այն հայերի ցավը, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրությունում՝ առաջին աշխարհամարտի շրջանում: Այս մասին հայտնում է Frence - Presse լրատվական գործկալությունը:

 

«Մենք ևս մեկ անգամ հարգալից ձևով հիշում ու կիսում ենք այն օսմանյան հայերի երեխաների ու թոռների ցավը, ովքեր կորցրել են իրենց կյանքը 1915-ի բռնագաղթեցման ժամանակ», - մասնավորապես ասել է Դավութօղլուն` այս կերպ նշանավորելով ողբերգության 100-ամյա տարելիցը:

 

Թուրքական «Անադոլու» լրատվականը նույն հայտարարության առիթով գրում է, որ Ապրիլի 24-ին Թուրքիայում կրոնական արարողությամբ կհիշեն օսմանյան հայերին: Նշվում է, որ միջոցառումը կազմակերպված է հայկական պատրիարքության կողմից:

 

Նույն շարքից