Քաղաքական 

«Աջ հատվածը» նախաձեռնում է «Երկնային հարյուրյակ» տրիբունալի ստեղծում

«Աջ հատվածը» նախաձեռնում է «Երկնային հարյուրյակ» տրիբունալի ստեղծում: Այս մասին իր տեսաուղերձում ընդգծել է կազմակերպության առաջնորդ Դմիտրի Յարոշը, հաղորդում է ՈւՆՆ-ը:

 

 

«Աջ հատվածը» հայտարարում է. ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել: Հենց այդ պատճառով «Աջ հատված» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախագահի թեկնածու Դմիտրի Յարոշը հանդես է գալիս տրիբունալի ստեղծման նախաձեռնությամբ:

 

 

Եթե պաշտոնյաները չեն կարող գտնել Մայդանում սպանությունների հեղինակներին, ապա դա կանենք մենք: Ովքեր էլ որ լինեն հանցագործները, որտեղ էլ որ նրանք թաքնվեն, մենք կգտնենք նրանց: Դրա համար մենք օգտագործում ենք մեր բոլոր ուժերը, կապերը, տեղեկատվական աղբյուրները:

Նույն շարքից