Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Աջ սեկտոր կուսակցությունը երկրում իրավիճակը շիկացնելու նպատակ չի հետապնդում: Այս մասին հայտարարել է արմատական Աջ Սեկտոր կուսակցության կամավորական կորպուսի ներկայացուցիչ Անդրեյ Շարասկինը, նշելով, որ մտադիր չէ շարունակել զինված դիմադրությունն ու նպատակ է հետապնդում բարձրաձայնել երկրում առկա առաջնահերթ խնդիրներ:
Նրա խոսքերով, կազմակերպության գլխավոր խնդիրն է բացառել երկրում քաղաքացիական պատերազմի հավանականությունն ու պայքարել չարի իշխանության դեմ, որը ամեն կերպ ձգտում է շիկացնել իրավիճակը:
Հիշեցնենք, որ Աջ սեկտորը հայտարարել է, որ իշխանությունների քայլերը կարող են հանգեցնել հեղափոխության, ուստի երկրի բնակչության պահանջները չպետք է անտեսվեն ու լռության մատնվեն:
Բացի այդ Պորոշենկոն չի կարող հույսը դնել ազգայնական գումարտակների ու բանակի աջակցության վրա, որոնք ամեն պահ կարող են անցնել խռովարարների կողմը:
Ավելի վաղ, Մերձկարպատների Մուկաչեւո բնակավայրում փոխհրաձգություն էր տեղի ունեցել Աջ սեկտորի գրոհայինների ու իրավապահների միջեւ, ինչի հետեւանքով զոհվել էր 2, իսկ վիրավորվել՝ 11 մարդ:
Արմատականները կառավարությանն ու ուժայիններին մեղադրել են անօրինական գործողությունների մեջ ու խոստացել շարունակել պայքարը՝ ընդհուպ մինչեւ հեղափոխություն: