Հայաստան Քաղաքական 

Առաջիկայում Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություններ կլինեն

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ կլինեն առաջիկա օրերին: Այս մասին այսօր  լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով` այսօր կայացած նիստում հանրապետականները քննարկել են Սահմանադրության նոր նախագծի բազմաթիվ դրույթներ,  երկրի ներքաղաքական իրավիճակը, առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությունները:

Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարի` ավելի քան 1 ամիս թափուր մնացած պաշտոնին, ՀՀԿ խոսնակը նշեց, որ կադրային որեւէ հարց չի քննարկվել:

Նույն շարքից