Հասարակություն Պատահարներ 

Առեղծվածային դեպք Երևանում. 29-ամյա տղամարդը ինքնաշեն ատրճանակով փորձել է ինքնասպան լինել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փետրվարի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ գլխի աջ քոնքային շրջանում ստացած հրազենային վնասվածքով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխել երիտասարդ տղայի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 29-ամյա Սուրեն Առաքելյանն է, ով բնակվում է Մոլդովական փողոցի 44/3 շենքում և հիվանդանոց է տեղափոխվել նշված շենքի հարևանությամբ գտնվող ավտովերանորոգման արհեստանոցից:

Ոստիկաններն ու քննիչները նշված վերանորոգման կետում հայտնաբերել են ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, սեղանի վրա էլ հայտնաբերվել է 4 էջից բաղկացած նամակ, որտեղ ինքնասպանության փորձ կատարելուց առաջ երիտասարդը իր ընտանիքի անդամներին գրել էր:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

49 50

Նույն շարքից