Հայաստան 

Առևտրականները մեկ ժամ ժամանակ տվեցին Կառավարությանը, հետո կգնան Բաղրամյան 26. ուղիղ

Եթե կառավարությունը մեկ ժամվա ընթացքում չպատասխանի իրենց 3 ամսվա ընթացքում գրված նամակներին, և չասի, թե ինչ լուծում է տեսնում, ապա մեկ ժամից առևտրականները կշարժվեն Բաղրամյան 26:

Սա հստակեցվեց հընթացս, քանի որ մինչ այդ ասվել էր, որ «կդիմենք ուրիշ քայլերի»:

Մինչև կսպասեին, ինքնաբուխ ելույթները շարունակվեցին և  առևտրականներից մեկը հայտարարեց, որ սրանով Կառավարությունը ցույց է տալիս իր իմպոտենցիան: Նա, իհարկե, նշեց, որ սա չպետք է հասկանալ բառացի, ասելով, որ չանձնավորեն, իրենք ոչ մեկին չեն ուզում վիրավորել:

Մեկ այլ տղամարդ ներկայացնելով որոշ վիճակագրություն՝ ասաց, որ այսօր Հայաստանում կա 70 հազար անհատ ձեռնարկատեր՝ գրանցված կամ չգրանցված, և  այս փոփոխություններով Կառավարությունը  700  հազար շնչի  զրկում է  հացից:

Եթե, այնուամենայնիվ, որոշեն, որ գնալու են Բաղրամյան 26, զգուշացվեց, որ գնալու են «կուլտուրական»՝ «կուլտուրական երթով»:

Նշենք, որ այս ընթացքում առևտրականները սուլոցներով դիմավորում են կառավարության շենք ելումուտ անող տարբեր պաշտոնյաների:

Նույն շարքից