Քանի դեռ չի ոչնչացվել ահաբեկչությունը մարմնավորող ԻՊ խմբավորումը, Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման մասին խոսելն անիմաստ է:
Այս մասին Սիրիայի պետական հեռեւստատեսությանը տրված հարցազրույցում ասել է երկրի նախագահ Բաշար Ասադը, նշելով, որ ներկա վճռորոշ պահին ընդհանրապես կոմպրոմիսային տարբերակներ չեն առաջադրվում, իսկ քաղաքացիական պատերազմը կշարունակվի, քանի դեռ վերջնական հաղթանակ չի տարվել ահաբեկչության դեմ: Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Միաժամանակ Ասադը կարեւորում է ցանկացած քաղաքական երկխոսություն, որ կարող է ազդել իրավիճակի կայունացմանը:
Ասադը դատապարտել է ԻՊ խմբավորմանն օժանդակող ուժերին, ինչպես նաեւ կարեւորել Ռուսաստանի ու Չինաստանի դերը սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: