Այսօր՝ մարտի 29-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, խոսելով իր հնավարո հրաժարականի և այն խոսակցությունների մասին, որ ինքը հին թիմի ներկայացուցիչ է համարվում, հայտարարեց, որ չգիտի, թե ով ինչ է համարում. «Ես Գլխավոր դատախազ եմ 2016 թվականի դեպտեմբերի 25-ից և մինչև այս պահը ձեզ հետ շփվում եմ որպես ՀՀ գլխավոր դատախազ»:
Դիտարկմանը, որ մամուլում գրում են, թե Գևորգ Կոստանյան է իրեն փոխարինելու, Դավթյանը հայտարարեց. «Ասենք դու էտ հարցն ինձ ուղղելով՝ ինչ ես ակնկալում: Ես ավելի լուրջ բաներ կարդալու անհրաժեշտություն ավելի շատ եմ ունենում»:
Պարոն Դավթյանը հավելեց, որ հրաժարական չի տվել: