Քաղաքական 

Ավելի ուշ հայերենով և թուրքերենով ընթերցվել է մամուլի հաղորդագրությունը։

Անկարայում հարգել են 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, տեղեկացնում է Hye Tert-ը։

 

Թուրքիայի մայրաքաղաքում միջոցառումը տեղի է ունեցել Մարդու իրավունքների հուշարձանի մոտ։ Անկարայի մտքի ազատության շարժումը, Մարդու իրավունքների միությունն ու այլ կազմակերպություններ հուշարձանի մոտ կարդացել են Անկարայում բնակված և Ցեղասպանության ենթարկված հայ մտավորականների անունները։

Ավելի ուշ հայերենով և թուրքերենով ընթերցվել է մամուլի հաղորդագրությունը։

Հաղորդագրության մեջ Թուրքիայի կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու նշվել է, որ այն շարունակվում է նաև այսօր։
 

Հաղորդագրության հեղինակները հիշեցրել են Հրանտի Դինքի, զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի սպանությունները, ինչպես նաև Թուրքիայի օժանդակությամբ Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի վրա տեղի ունեցած վերջին հարձակումը։

Նույն շարքից