Հասարակություն 

Ավետիսյանների գործով դատավարությունը հնարավոր է լինի օգոստոսի վերջին

Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով դատավարությունը հնարավոր է լինի օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:

Նա միանշանակ բացառեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե մինչեւ օգոստոս 10-ը դատական նիստ կարող է լինել:

«Բավականին փուլեր կան անցնելու, դեռ պետք է քրեական գործի նյութերը տան, ժամանակ խնդրենք ծանոթանալու համար, գուցե միջնորդություններ լինի անելու, այնպես որ բացառում եմ, որ մինչեւ ամսի 10-ը նիստ լինի: Եթե այլ գործողությունների կարիք չլինի, ապա օգոստոսի վերջ կամ սեպտեմբերի սկիզբ հնարավոր է նիստ լինի»,-ասաց փաստաբանը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից