Հասարակություն 

Ավետիսյանների սպանության սպանության դրդապատճառը դեռ բացահայտված չէ. Ա.Սաքունց

Փետրվարի 14-ին, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հրավիրված հանրային քննարկմանն  «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց , որ Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության սպանության դրդապատճառը դեռ բացահայտված չէ:


 

«Բացի այն ընդհանուր բանը, որ ահաբեկչություն է իրականացվել ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ոչինչ այս պահին չկա: Այսինքն՝ հայտնի չէ, թե որն է շարժառիթը, թե ինչու է Ավետիսյանների ընտանիքը ընտրված, եւ շատ կարեւոր է կատարման մեխանիզմը՝ ով, ինչպես եւ ինչ հրահանգով է  կատարել այս հանցագործությունը: Այս հարցերի պատասխաններով քաղաքական հնարավոր ենթատեքտը հնարավոր է բացահայտել, իսկ եթե  չի բացահայտվում, ապա քաղաքական  ենթատեքստը ամրապնդվում է»,-ասաց Սաքունցը:


Նրա խոսքով՝ հանրության բարձրացրած պահանջը, որ ՀՀ գլխավոր դատախազը դիմի ՌԴ դատախազին՝ գործը Հայաստանում քննելու հարցով, դեռեւս բավարարված չէ, եւ այս պահանջը պետք է շարունակել:


Սաքունցը նշեց, որ կարեւոր է ռուսական ռազմաբազայի ղեկավարության մեկնաբանությունը կատարվածի մասին, որը մինչեւ հիմա չկա:


«Ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը բացի ցավակցությունից, պետք է բացատրեր, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, արդյոք ծառայողական քննություն նշանակվել է, եւ ովքեր են պատժվել»,-ասաց իրավապաշտպանը:

Նույն շարքից