Հասարակություն 

Ավիաընկերության անձնակազմի անդամներից մեկն ընկել է ինքնաթիռից և վիրավորվել

Ֆիննական ավիաընկերության անձնակազմի անդամն ընկել է ինքնաթիռից և վիրավորվել: Դեպքի մասին տեղեկատվությունը հայտնվել է Otkes տրանսպորտային պատահարների հետաքննության բյուրոյի թվիթերյան էջում, փոխանցում է Լենտան։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 13-ին, Հելսինկիի Վանտաա օդանավակայանում: Ավիաընկերության աշխատակիցներից մեկը դուրս է ընկել կայանված Airbus A320 ինքնաթիռից և վիրավորվել: Նշվում է, որ ինքնաթիռում ուղևորներ չեն եղել:

Ըստ գերատեսչության խոսնակ Յաննա Կոտիրանտայի, ինքնաթիռը պատկանում է Finnair ավիափոխադրողին: Նա չի հաղորդել անձնակազմի անդամի կողմից ստացված վնասվածքների ծանրության մասին:

 

Նույն շարքից