Հասարակություն 

Ավստրալիայի իշխանությունները օվկիանոս կտեղափոխեն շինարարական թափոնները

Ավստրալիայի իշխանությունները համապատասխանեցրել են Էբբոթ-Փոյնթ նավահանգստին հարող տարածքում օվկիանոսի խորացման նախագիծը, որպեսզի այնտեղ տեղափոխեն շինարարական թափոնները: Այդ նավահանգստում ածուխի վերբեռնման տերմինալ է տեղակայված: Այս նասին հաղորդում է Russia Today-ը:

Շինարարական թափոնները կտեղափոխեն Բարիերային Մեծ խութ: Բնապահպաններն արդեն դժգոհություն են հայտնել այդ նախագծից՝ նշելով, որ աղտոտվածության հետևանքով անհետանում են օվկիանոսում ապրող բազմաթիվ կենդանիներ և ջրային բույսեր, այդ թվում՝ հայտնի կորալները:

Նավահանգստի բացումը հնարավորություն կտա Ավստրալիային՝ առաջատարի դիրք գրավել ածխի արտահանման ծավալով՝ առաջ անցնելով հարևան Ինդոնեզիայի ցուցանիշներից:

Ածխի պաշարների շնորհիվ հնարավոր կլինի միլիարդավոր դոլարներ ապահովել և երկրում խթանել տնտեսական աճը:

Արմատական բնապահպանները գտնում են, որ ավստրալական իշխանության՝ շինարարական թափոնները Բարիերային Մեծ խութ տեղափոխելու որոշումը նույնն է, թե այն տեղափոխեն Վատիկանի կամ Գրանդ-կանյոնի աղբանոց:

Նույն շարքից