Ru.tsn.ua կայքի փոխանցմամբ՝ Ավստրալիայի կառավարության անդամները երկրի վարչապետ՝ Թոնի Էբոթինց պահանջել են հրաժարական տալ։
Գործակալության տվյալներով՝ նման կոչեր են հնչեցրել մասնավորապես արտգործնախարար Ջուլի Բիշոփը և կապի նախարար Մալքոլմ Թերնբուլը։
«Վարչապետը ի վիճակի չէ վարել այն տնտեսական քաղաքականությունը, որն անհրաժեշտ է պետությանը։ Նա ի վիճակի չէ բիզնեսի համար տնտեսական վստահություն ապահովել»,- հայտարարել է Թերնբուլը լրագրողներին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։