Հասարակություն 

Ավստրալիայում համադասարանցիները կախել են իրենց 10-ամյա ըկերուհուն

Ավստրալիայում համադասարանցիները կախել են իրենց 10-ամյա ըկերուհուն: Միջադեպը տեղի է ունեցել հենց դպրոցում: Այս մասին հայտնում է Mirror-ը՝ հավելելով, որ Ամբեր Յունը, ով հրաշքով է փրկվել, ունի սրտի հետ կապված առողջական խնդիրներ:

Ավելի ուշ Ամբերի մայրը հայտնել է, որ դպրոցում նախկինում ծաղրել են երեխային, սակայն սա առաջին անգամն է եղել, երբ աշակերտները փորձել են ֆիզիկական հաշվեհարդար տեսնել իր դստեր հետ:

Ամբերի կյանքը փրկել է ուսուցչուհին, ով նկատել է, թե ինչպես է երեխան կախված ծառից:

Տեղի ոստիկանությունն արդեն քննություն է սկսել, սակայն դեռ ձերբակալվածներ չկան: Հատկանշական է նաև այն, որ դպրոցից որևէ մեկը կապ չի հաստատել Ամբերի ընտանիքի հետ ներողություն խնդրելու համար:

 

Նույն շարքից