Հասարակություն 

Ավստրալիայում սենդվիչները օդապարիկով են առաքում

Ավստրալիայի Մելբուրն քաղաքում գտնվող Jafflechutes ինտերնետ սրճարանների հիմնադիրներ Դևիդ Մաքդոնալդն ու Ադամ Գրանտը օդապարիկների միջոցով սենդվիչների առաքման շատ անսովոր տարբերակ են հնարել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Kedem-ին:

Հաճախորդներն իրենց պատվերի դիմաց վճարում են PayPal-ի միջոցով: Նրանք մայթերին «X»-ով նշված նախապես նշանակված վայր են գալիս և որսում իրենց սենդվիչները վերևից իջնող օդապարիկներից:

Սրճարանի խոհանոցը շարժական է, որը հնարավորություն է տալիս վարձակալության գումար խնայել: 

Այդ զվարճալի և ստեղծագործական առաքման միջոցը տեղացիների համար իսկական հիթ է դարձել: Այժմ թիմը պատվերների վճարման առավել ժամանակակից մեթոդներ է մտածում և իր ուրույն հայեցակարգը նախատեսում է ներկայացնել Նյու Յորքում:

Նույն շարքից