Ավստրալիայում 1996 թվականից հետո ամենամասսայական գնդակահարությունն է տեղի ունեցել, ինչի արդյունքում սպանվել է 7 մարդ, այդ թվում՝ 4 երեխա: Այս մասին հայտնում են ABC News-ն:
Ոճրագործությունը տեղի է ունեցել Օսմինգթոն քաղաքում: Սպանվածներից երկուսի դին հայտնաբերվել է փողոցում, մյուսների՝ տանը:
Ոստիկանության նախնակական տեղեկություններով, տեղի ունեցածը սպանություն է, որին հաջորդել է ինքնասպանություն:
Զոհերի անուններն ու տարիքը չի հրապարակվում: