Ավստրիայում լայնամասշտաբ օպերացիայի արդյունքում Վրաստանի 14 քաղաքացի է ձերբակալվել, որոնք կասկածվում են բնակարանային գողություններ կատարելու մեջ: Վրացական ԶԼՄ-ների տեղեկություններով, ձերբակալվածները կասկածվում են Վիեննայում և Ինսբրուքում 25 բնակարան թալանելու մեջ:
Գողոնը գնահատվում է 125 հազար եվրո:
Ավստրիական ոստիկանության տեղեկություններով, ձերբակալվածները 20-42 տարեկան են: Նրանք Ավստրիա են մտել Գերմանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից: