Նիժնի Նովգորոդում ավտոբուս է վթարի ենթարկվել, ինչի արդյունքում կա 23 տուժած: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:
Վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 08:10-ին, ավտոբուսը բախվել է բեռնատարին:
Դեռ ոչ պաշտոնական տվյալներով, ավտոբուսում վթարի պահին եղել է 35 ուղևոր, բժիշկներին օգնությանը դիմել են 23-ը:
Ավելի վաղ հայտնվում էր 21 տուժածի մասին:
Նախնական տեղեկություններով, ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել վթարը: