Հասարակություն 

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել քարին

Սեպտեմբերի 30-ին, ժամը 09:53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում՝ Գրանտ Տուն ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Թ., ծնված 1944 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) և բախվել քարին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորներ Արթուր Թ.-ն (ծնված 1979 թ.) և Վախթանգ Հ.-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ ուղևորներինը՝ բավարար:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Նույն շարքից