Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում այսօր՝ օգոստոսի 14-ի առավոտյան ավտովթար է տեղի ունեցել. մարդատար ԳԱԶելի 10 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 07:40-ին, ահազանգը ստացվել է ժամը 08:00-ին: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է, որ Mercedes մակնիշի 77 OT 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայում բախվել է ԳԱԶել մակնիշի 875 ԼՏ 61 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով 10 մարդ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: