«Նշանակալի է Գագիկ Քոչինյանի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում առկա բնապահպանական խնդիրների վերհանման և լուսաբանման գործում: Նրա ղեկավարությամբ «Էկոլուր» բնապահպանական լրատվական կայքն օպերատիվ և հիմնավոր ձևով բարձրացրել է բնապահպանական խնդիրներ՝ հանրապետության հասարակության և պետական պատկան մարմինների ուշադրությունը բևեռելով դրանց լուծման վրա:
Խորին ցավակցություն եմ հայտնում Գագիկ Քոչինյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին»:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան