ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում: ՀՀ ԱՆ մամլո ծառայությունից այսօր տեղեկացրել են, որ Լուսինե Մարտիրոսյանը 2014 թվականի նոյեմբերի 25-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնը:
Արդարադատության նախարարությունը նոր խոսնակ ունի