«Իմ հետ ընդհանրապես կոնֆլիկտ չի էլ ունեցել: Արթուր Ասատրյանն ով ա, որ իմ հետ կոնֆլիկտ ունենա»,-այսօր հունիսի 12-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում է Էջմիածինում տեղի ունեցող զարգացումներին:
Գրիգորյանի խոսքերով, դեռ մի բան էլ հակառակն է տեղի ունեցել՝ ինքն օգնել է Դոն Պիպոյին հեռանալ Հայաստանից, երբ Վլադիմիր Գասպարյանը փորձել է դատել վերջինիս:
Անդրադառնալով հարցին, որ Ասատրյանը բանավեճի է հրավիրում իրեն, Գրիգորյանն ասաց, որ պետք չէ իրեն և վերջինիս դնել նույն հարթության վրա և ինքը չի պատրաստվում ընդունել ամեն առաջարկ. «Եթե հայ ազգը ինձ ու Արթուր Ասատրյանին նույն պլանկի վրա ա բերում, ուրեմն աղջիկ տղեն էլ են խառնվե իրար»: