Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին ընդունել է չեխ հայտնի լրագրող Պետրա Պրոխազկովային:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ հանդիպմանը, որին մասնակցում էր «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի ղեկավար Կարեն Օհանջանյանը, արծարծվել են Արցախի կյանքին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Պետրա Պրոխազկովային՝ երկար տարիների ընթացքում տարբեր երկրներում և միջազգային ատյաններում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացման համար՝ դա որակելով որպես սկզբունքայնության, բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդասիրության դրսևորում: