Հայաստան 

Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դեսպանի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, տեղեկացնում է ԿԳՆ կայքը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավարին՝ Հայաստանում իր առաքելության ընթացքում կատարած աշխատանքի, կրթության և գիտության ոլորտում իրականացրած ծրագրերի համար:

Արձանագրելով, որ ԵՄ հետ համագործակցությունը եղել է արդյունավետ, Ա. Աշոտյանը, հատուկ ընդգծել է աջակցությունը բարձրագույն և միջին մասնագիտական կրթության  ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԵՄ-ի կողմից իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես, Էրազմուս+, Հորիզոն 20-20, Թվինինգ  ծրագրերի ընթացքին: Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի ակտիվ մասնակցությունը բոլոր ծրագրերում կլինի շարունակական:

Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը դեսպան Տրայան Հրիսթեային սերտ և արդյունավետ համագործակցության համար պարգևատրել է  ՀՀ ԿԳՆ շնորհակալագրով:

Նույն շարքից