Քաղաքական 

Արմեն Ղուլարյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անուշավան Այվազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։

 

Ղուլարյանը մինչ այս զբաղեցնում էր Տավուշի մարզպետի պաշտոնը:

Արմեն Ղուլարյան


Տարեթիվամսաթիվծննդավայր

25 սեպտեմբերի 1954 թ., ք.Իջևան

 

Կրթություն

1971-1976 թթ. - Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի Ճարտարապետության ֆակուլտետ, մասնագիտացումը` ճարտարապետ։

 

Աշխատանքային գործունեություն

1976-1980 թթ. – Իջևանի շրջանային խորհրդի գործկոմ` ճարտարապետական բաժնի խմբի ղեկավար

1980-1988 թթ. – Իջևանի շրջանի գլխավոր ճարտարապետ

1988-1990 թթ. – ՀԿԿ Իջևանի շրջկոմ` արդյունաբերության, շինարարության և տրանսպորտի բաժնի վարիչ

1990-1996 թթ. – Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմ` նախագահի պաշտոնակատար

1996-1999 թթ. – Իջևանի քաղաքապետ

1999 -2014 թթ. - ՀՀ Տավուշի մարզպետ

 

2014 թմայիսի 17-ից՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ

ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է։ Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» և ՀՀ վարչապետի հուշամեդալներով։ Ունի շնորհակալագրեր։ Ճարտարապետների միության անդամ է։

Կուսակցական պատկանելությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի

Նույն շարքից