Արմեն Ջիգարխանյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 17-ին, դուրս է գրվել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտնի դերասանի առողջական վիճակը բավարար է:
Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր ոտքի շրջանում ունեցած ցավի պատճառով: Հետազոտություններից հետո, սակայն, պարզ է դարձել, որ որևէ լուրջ խնդիր չկա:
Դերասանը դուրս է գրվել երեկ երեկոյան: