Հայաստան Քաղաքական 

Արմեն Սարգսյանը հարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը. ՀՀ նախագահի թեկնածուի խոսքը՝ ԱԺ-ում

«Ուղիղ 10 տարի առաջ մեր պետությունն ունեցավ անդառնալի կորուստներ: Ես գիտեմ, որ ԱԺ-ն այսօր հարգել է մարտի 1-ի զոհերի հիշատակը, ես նույնպես ցանկանում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել զոհերի հիշատակին»,-այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը;

Խոսելով արդեն իր թեկնածության առաջադրման մասին՝ Սարգսյանն ասաց, որ իր համար մեծ պատիվ է և պատասխանատվություն:  Իր թեկնածության առաջադրման համար նա շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին:

Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նաև Ծառուկյան դաշինքին իր թեկնածությունը պաշտպանելու համար, իսկ ԵԼՔ-ին՝ կառուցողական քննարկումների. «Այսօր ինձ հնարավորություն է տրվում ներդրում ունենալ մեր երկրի համար կարևոր խնդիրների լուծման գործում: Սա մեծ պատասխանատվություն է այս փուլում, երբ Հայաստանը դառնում է խորհրդարանական երկիր»:

Սարգսյանը նաև շնորհակալություն հայտնեց Գարեգին Բ-ին և Արամ Ա-ին, Արցախի  նախագահ Բակո Սահակյանին, ՀՀ վարչապետին, ոչ խորհրդարանական ուժերին, ուսանողներին, մտավորականներին և բոլոր նրանց, ում հետ հանդիպել է. «Նրանց կարծիքն ինձ համար կարևոր և էական էր վերջնական որոշումս կայացնելու համար»:

 

 

Նույն շարքից