ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ, Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան):
Նախագահի մեկ այլ որոշմամբ, Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը, համատեղության կարգով, նշանակվել է Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի):