Հասարակություն 

Արտակարգ դեպք Երևանում. 26-ամյա ուսանողուհին հանդերձարանում ինքնասպանության փորձ է կատարել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Ոսկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Կորյունի փողոցի 10 հասցեում գտնվող Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում տեղի ունեցած ինքնասպանության փորձի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:00-ի սահմաններում «ձախ նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ 1-03 շտապ օգնության հերթապահ խումբը Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել Երևանի բնակիչ, 26-ամյա Լիլիթ Ս.-ին:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից