Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 16:30-ի սահմաններում, Քարաշամբ գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրում կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող, նշված վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի և անչափահասների գործերով բաժանմունքի պետ Արտաշես Ալեքսանյանի գլխավորությամբ
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Առաջին պահից դեպքի վայրում է նաև Քարաշամբի գյուղապետը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ սատկած անասուններից 9-ը պատկանում են մեկ մարդու:
Տեղանքը անանցանելի է, ավտոմեքենաները չեն կարողանում բարձրանալ դեպքի վայր և ստիպված ահագին հատված ոտքով են գնում:
Աղբյուրը՝ shamshyan.com