Ազգային ժողովի, Կենտրոնական բանկի եւ կառավարության ներկայացուցիչները «մատների արանքով էին վերաբերվել» կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի երկու դրույթները վիճարկող բողոքի քննությանն, իսկ օրենքը մշակելիս Սահմանադրությունն անտեսել էին:
«Հանրային մեծ հնչեղություն ունեցող գործերում սա ամենաքիչ պատրաստված ելույթն էր: Առաջին անգամ էր, որ պատասխանող կողմն այսպես վատ էր պատրաստված: Օրենքի սահմանադրականությունն ապացուցող ոչ մի փաստարկ պատասխանող կողմը չբերեց, ընդամենն ասում էին՝ ինչու են դա արել եւ ուղղակի լրացնում էին պատասխանի համար նախատեսված տարածքը»,- ասաց նա:
Սրան հակառակ Արտակ Զեյնալյանին հիացրել էր իր գործընկերների՝ Արծվիկ Մինասյանի եւ Մերի Խաչատրյանի ելույթները. «Արծվիկ Մինասյանի եզրափակիչ ելույթը արտակարգ էր, Մերի Խաչատրյանը ելույթը շատ փաստարկված եւ պատրաստված էր: Նրանց ելույթները կարելի է պարզապես պահել եւ որպես դասախոսություն օգտագործել հետագայում»:
Արտակ Զեյնալյանը չի շտապում կանխատեսումներ անել, թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը:
«Շատ մեծ ցանկություն ունեմ, որ որոշումը բարձրացնի Սահմանադրական դատարանի վարկը եւ հեղինակությունը եւ ընդհանուր բարիություն մթնոլորտ ստեղծի»,- ավելացրեց իրավապաշտպանը:
Սկզբնաղբյուրը՝ http://news.am/arm/news/201992.html