Հայաստան Քաղաքական 

Արտահերթ ընտրություններում ամենաշատ ձայն ստացած երեք թեկնածուները

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ամենաշատ ձայնը ստացել է «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը՝ 31,739 ձայն:

Միքայելյանին հաջորդում է ՀՀ առաջին փոխվարչապետ, կրկին Իմ քայլը դաշինքի ներկայացուցիչ Արարատ Միրզոյանը՝ 25,550 ձայնով:

Լավագույն եռյակը եզրափակում է ՀՀԿ խմբակցությունը լքած և Նիկոլ Փաշինյանին միացած Ֆելիքս Ցոլակյանը: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը ստացել է 24,172 ձայն:

Նույն շարքից