Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ` Արտաշես Ավոյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանին: