Հասարակություն 

Արտյուշ Գրիգորյանն ընտրվել է Ջավախք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մայիսի 14-ին տեղի ունեցավ Ջավախք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ: Ջավախք հիմնադրամը ստեղծվել է 2002 թվականին, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր Ջավախքում:


Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ որոշվեց խորհուրդը համալրել նոր երիտասարդ անդամներով, ընտրվեց նոր նախագահ և գործադիր տնօրեն: Նախագահ ընտրվեց Արտյուշ Գրիգորյանը, իսկ գործադիր տնօրեն՝ Արմեն Ավետիսյանը:


Ջավախք հիմնադրամը շեշտը դնելու է հիմնականում երիտասարդությանն աջակցող ծրագրերի իրականացմանը Հայաստանում և Ջավախքում

Նույն շարքից