Հասարակություն 

Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ ՊՆ-ին կից հասարակական խորհրդի պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը և հասարակություն-բանակ կապերին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը պետական պարգևներ է հանձնել Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրված հասարակական խորհրդի մի խումբ անդամների:

Հանդիպմանը մասնակցում էր պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Նույն շարքից