Քաղաքական 

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքէջից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նույն շարքից