Հասարակություն 

Կարեն Բեքարյանին հանձնվեց պատգամավորական մանդատ

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը համալրեց Ազգային ժողովի կազմը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ կազմեց ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը ՀՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին՝ Կարեն Բեքարյանին, տալու մասին արձանագրություն: Այն ստորագրեցին ԿԸՀ 7 անդամներից նիստին ներկա 5-ը:

Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանը ՀՀ Նախագահի սեպտեմբերի 4-ի հրամանագրով Արդարադատության նախարար է նշանակվել:

Նույն շարքից