Հայաստան Քաղաքական 

Արփինե Հովհաննիսյան-Արդարադատության նախարարություն՝ 2:1

Արփինե Հովհաննիսյանն իր էջում գրում է. «Շնորհակալ եմ, որ Արդարադատության նախարարությունը հաստատեց, որ ստացել է Վենետիկի հանձնաժողովից համապատասխան նամակը։ Կներեք իհարկե, որ տոն օրերին Վենետիկի հանձնաժողովը ձեզ համար արտահերթ կամ հատուկ նիստ չի գումարել, որ պաշտոնապես դիրքորոշում տա, այլ խնդիրը հրատապ համարելով ոչ պաշտոնական նամակով ասել է այնպիսի բաներ, որ երես չունեք հրապարակել։

Հ.Գ. Ես էլ ծննդյանս օրվա շնորհավորանքները չեմ հրապարակում ի դեպ»:

Ավելի վաղ Հովհաննիսյանը գրել էր, որ  երեկ արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում ոչ միայն բացատրություններ են հայցվում, այլև բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին։

Դրանից հետո հայտարարությամբ էր հանդես եկել Արդարադատության նախարարությունը, որում մասնավորապես ասված էր.

«Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել։

Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական գրագրությանը՝ այն հրապարկման ենթակա չէ։ Այդուհանդերձ, տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անձնական նամակով շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին Սուրբ ծննդի և Ամանորի կապակցությամբ, որին ի պատասխան Հանձնաժողովի նախագահը Ռուստամ Բադասյանին ևս շնորհավորել և բարեմաղթանք է հղել տոների առթիվ։

Այլ ոչ պաշտոնական գրագրություններ հրապարակման ենթակա չեն»:

Նույն շարքից