Հասարակություն 

Արքայազն Ուիլյամը մեկ մարդու կյանք է փրկել

Արքայազն Ուիլյամը մի քանի օր առաջ է սկսել աշխատել East Anglian Air Ambulance սանիտարական ավիացիայում և արդեն հասցրել է մեկ մարդու կյանք փրկել: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն՝ հղում անելով ԶԼՄ-ներին:

Հաղորդվում է, որ նա եղել է բժիշկների ասիստենտը, երբ նրանք ինֆարկտի դեպքի հետ կապված գնացել են Սաֆֆոլկից մի տղամարդու մոտ: Նախքան հիվանդին հոսպիտալ հասցնելը՝ բժիշկները նրան տեղում օգնություն են ցուցաբերել:

Ականատեսների խոսքով՝ բոլորը շոկի մեջ են եղել արքայազն Ուիլյամի հմտություններից. «Երբ նա օգնում էր տղամարդուն, չէր շեղվում, այլ իր աշխատանքն էր կատարում: Իսկ ես արագ մի քանի լուսանկար արեցի»:

Նույն շարքից