Արքայազն Ուիլյամը մայիսի 5-ին Քենսինգթոնյան պալատում Վեստմիսթերի շրջանի գրանցման բյուրոյի քարտուղարի ներկայությամբ ստորագրել է դստեր ծննդյան վկայականը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին ասված է Քենսինգթոնյան պալատի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Ուիլյամի և դքսուհի Քեյթի դուստրը ծնվել է մայիսի 2-ին: Երեխային Շառլոթ Եղիսաբեթ Դիանա են կոչել:
Արքայադուստր Շառլոթը դքսի և դքսուհու երկրորդ երեխան է: Գահի թեկնածուների շարքում նա չորրորդն է՝ իր պապից, հորից և ավագ եղբորից հետո: